Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Օբաման հայտարարել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին

Օբաման հայտարարել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին
13.02.2013 | 12:51

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է 2014թ. Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։ Ըստ նրա՝ արդեն մյուս տարվա սկզբին աֆղանական բազաները կլքեն 34 հազար ամերիկացի զինվորականները։
Կոնգրեսում հնչեցրած իր ելույթի ընթացքում ԱՄՆ առաջնորդը խոստացել է հստակ քայլեր ձեռնարկել երկրի տնտեսական աճը խթանելու, միջին դասը հզորացնելու համար, որպեսզի կառուցեն ՙուժեղ Ամերիկա՚։ Բացի այդ, նախագահը կոչ է արել Կոնգրեսի անդամներին սերտորեն համագործակցել բյուջետային դեֆիցիտը, պետական ծախսերը կրճատելու և հարկային բարեփոխումների հարցերում։ Նա նաև ընդգծել է նոր աշխատատեղերի բացման անհրաժեշտությունը։

Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ